«Այսօր ոչ թե պաթոսի, դրամատիզմի, այլ առաջին հերթին ինքներս մեզնից պահանջելու օրն է». Կնյազ Սարոյան
![]() 422 Ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ., 19:40 ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է. «Հարգում եմ պատմական հիշողություն կրողի ձեր իրավունքը, որ հիշում ու պահանջում եք: Հպարտ եմ, որ ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց բնաջնջել մեզ՝ որպես ազգ ու թաղել ժամանակի փոշու մեջ, մեր ինքնապահպանման բնազդներն ավելի ուժեղ գտնվեցին, այդ ու նախորդ շատ անգամներ: Բայց չկա երաշխիք, որ ապագայում դրանք նորից կփրկեն մեզ: Ուստի այսօր ոչ թե պաթոսի, դրամատիզմի, հոլիվուդյան մոտիվներով նկարահանված ռոլիկների ու կորսված հայրենիքի շղարշի, այլ առաջին հերթին ինքներս մեզնից պահանջելու օրն է: Հիշել և պահանջել չատել իրար, չպիտակավորել, բաժանման պատեր չսարքել, կապող կամուրջներ չայրել, ձերբազատվել այսրոպեականության օգտակարության խաբկանքից, կանգ առնել, միասին առաջ նայելու ուժ ու կամք դրսևորել, մտածել երկարաժամկետ, մեկնարկային կետից առաջ շարժվել, այլ ոչ թե մնալ այնտեղ ու գոռալ նոր սկզբի մասին: Պատմական հիշողությունը պահանջատիրության մասն է, բայց ոչ ամբողջը: Ամբողջը մեր ներքին ուժն ու հզորությունն է ու արդեն կապ չունի, թե երբ այն կորցրեցիք նույն այդ ժամանակի փոշու մեջ, կարևոր է չուշանալ այն նորից վերագտնելուց: «Այլևս երբեք»-ը հանճարեղ է, եթե մեր ներսում ևս այն ֆունկցիոնալ է»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
