«Օր առաջ աշխարհը պետք է առերեսվի ճշմարտությանը»․ Սիբիլ
![]() 307 Ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ., 19:20 Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով լուսանկար Ծիծեռնակաբերդից. «Մեր ցաւը երբեք պիտի չդադրի... Խունկ ու աղօթք ձեր յիշատակին։ Աստուած ձեր հոգիները լուսաւորէ։ Կա՛նք պիտի լինենք ու դեռ շատանանք»,- գրել է նա: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին ասաց, որ առաջին անգամ 2018-ի ապրիլի 24-ին է այցելել Ծիծեռնակաբերդ, ինչպես ինքն է ասում՝ «այդ օրը հուզմունքը գագաթնակետին էր հասել»։ «Որպես 1915 թվականին ընտանիքը կորցրած մեծ հոր և մեծ մոր թոռնուհի, այդ օրն անմար կրակի մոտ աղոթեցի բոլոր նահատակների հոգու հանգստության համար․․․ Օր առաջ աշխարհը պետք է առերեսվի ճշմարտությանը։ Ամեն մի հայ ցանկանում է, որ աշխարհն իմանա այս պատմությունը»։ Երգչուհին ասաց, որ ինչպես ամեն տարի, այս անգամ ևս վաղ առավոտյան մոմ է վառել տանը․ «Հայկական հեռուստաալիք միացրեցի, որից հետո խունկ ու մոմ վառեցի տան մեջ՝ աղոթելով նահատակների համար․․․ Ստամբուլի հայկական եկեղեցում առավոտյան պատարագ մատուցվեց, իսկ հավաքներ չեն լինի, քանի որ, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի պատճառով միջոցառումներ չեն անցկացվում։ Իսկ պատարագ մատուցվում է արդեն՝ մոտ 5 տարի»։ Սիբիլը ծնվել է Ստամբուլում։ Ստեղծագործական գործունեությունը սկսել է եկեղեցական երգչախմբում: 2010-ին Ստամբուլում թողարկել է հայերեն 12 երգերից կազմված «Սիբիլ» ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը: «Այս ալբոմը երկար տարիների իմ երազանքն էր: Միշտ փափագել եմ հայկական երգերից կազմված ձայներիզ թողարկել»,- հարցազրույցներից մեկում ասել է երգչուհին։ 2014 թվականի փետրվարին լույս է տեսել նրա «Սեր» ալբոմը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12


