«Մենք չենք կարող անընդհատ պահանջել միայն Ցեղասպանության ճանաչման համար». ցեղասպանագետ
![]() 352 Ուրբաթ, 24 ապրիլի, 2020 թ., 23:25 «Մենք պետք է հասկանանք, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումով չէ հարցը լուծվում. մենք չենք կարող անընդհատ պահանջել միայն ճանաչման համար: Դա ինչ-որ մի ժամանակահատատվածում շարժումն անիմաստ կդարձնի: Պետք է նոր պահանջներ, նոր թեզեր առաջ քաշել»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով՝ ցեղասպանության ճանաչումները միայն երկրորդական օժանդակ միջոցներն են՝ վերջնական նպատակին հասնելու համար. «Բայց մեզ մոտ այդ վերջնական նպատակը ձևակերպված չէ և այդ առումով, իսկապես, իշխանությունները պետք է մտածեն այդ մասին. ձևակերպվեն իրավական, գույքային պահանջներ և այլն»,- նշել է ցեղասպանագետը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարակված համահայկական հռչակագրին՝ Մանուկյանն ասել է. «Այդ փաստաթուղթը ճանապարհային քարտեզի նման մի բան էր՝ ուր մենք պետք է գնանք և ինչ քայլերով պետք է գնանք, կան հստակ կետեր, որոնցից մեկը պահանջատիրությունն է: 2015-ին կային քննարկումներ, որ պետք է պատրաստվի իրավական թղթապանակ: Այսօր մտածում էի այդ մասին, որ պետք է իմ ծանոթ իրավաբաններին հարցուփորձ անեմ հասկանամ՝ ստեղծվե՞ց այդ հանձնաժողովը, թե՝ ոչ, ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ փուլում ենք կանգ առել, կամ, միգուցե դեռ ընդհանրապես չի ստեղծվել: Պետք է հասկանանք հռչակագրի այդ դրույթներով առաջ շարժվո՞ւմ ենք, թե՝ ոչ»: Մանրամասները՝ տեսանյութում:
«Մենք չենք կարող անընդհատ պահանջել միայն Ցեղասպանության ճանաչման համար». ցեղասպանագետ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
