«Այլևս չեմ լռելու». Արսեն Խառատյան
![]() 644 Շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ., 15:25 «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՛մ մաքրեք, կա՛մ Ձեզ ու մեզ են մաքրելու: Հեղափոխությունից երկու տարի անց, երբ նշվում է քաղաքացու օրը, անձամբ ես առավել անպաշտպան եմ զգում ինձ Հայաստանում: Անպաշտպան եմ զգում ինչպես թիրախային հարձակումներից, այնպես էլ անձնական տվյալներիս, կյանքիս բնականոն ընթացքի տեսանկյունից: Հայաստանում ու հայկակական տիրույթում արտաքին, իսկ մասնավորապես ռուսական հետաքրքրությունների ազդեցության ագենտները, քոչարյանական փողերով խմբակային հարձակումներ են իրականացնում արդեն տևական ժամանակ: Դրանցից որոշների հետ ուղիղ ազգակցական, ընկերական և աշխատանքային կապեր ունեցողները այսօր էլ շարունակում են զբաղեցնել պետական բարձր պաշտոններ: Այս մարդկանց վրա ընդհանրապես ուշադրություն չդարձնելը, կամ բանի տեղ չդնելը, ինչպես որոշ իշխանական ընկերներ են կոչ անում, ոչ միայն արդյունավետ չի, այլև՝ վտանգավոր է դառնում: Առաջիկայում հատ-հատ բացահայտելու ենք նրանց ու պատմելու, թե երբվանից ու ինչով են զբաղվում: Այն, որ ներկայիս քաղաքական իշխանությունը, կա՛մ չի ցանկանում, կա՛մ անկարող է մաքրել համակարգը արտաքին ուժերի, իսկ մասնավորապես Ռուսաստանին ծառայողներից, չափազանց վտանգավոր է դառնում, սա չգիտակցելը դարձել կամ դառնում է պատուհաս: Պետական պաշտոններ զբաղեցնող տիկնայք և պարոնայք, եթե չեք վերցրնելու Ձեր վրա այս խոսակցությունը ծավալելու պատասխանատվությունը, ապա մենք՝ հասարակ քաղաքացիներս ենք ստիպված լինելու դա անել: Այսօր, Ազգային Ժողովի ամբիոնից ոչ միայն չենք տեսնում ու լսում այս խնդրի շուրջ խոսողների, այլև հենց մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության ներսում կան մարդիկ, որոնք ակնհայտորեն նշված շահերին են ծառայում, ուստի՝ խոսելու եմ նաև այս մարդկանց ու նրանց վարքագծի մասին: Խմբակային, կազմակերպված հարձակումներով հասնում են նրան, որ իմ ու շատ ընկերներիս նյարդերը սկսում են տեղի տալ, ընդ որում՝ հաճախ ցավալիորեն հրապարակային տիրույթում: Սրան գումարվում է պայմանականորեն ներսում ու դրսում հայտնված ՄԵՆՔ-ի դիսոնանսը, ինչն առնվազն խոցողների գործն է հեշտացնում, իսկ մեզ արդեն անդառնալիորեն հեռացնում: Չգիտեմ ինչ եք անելու ընկերներ, բայց անձամբ ես այլևս չեմ լռելու...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
