«Եթե Զատիկն է պատճառը, ապա մայիսի առաջին օրերին կունենանք ցուցանիշների անկում». Նաիրի Հոխիկյան
![]() 413 Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 00:10 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում որոշակիորեն ավելացել է նոր կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը՝ գերազանցելով բուժվածների օրական թվին։ Երբ նայում ես վիճակագրությանը, երևում է, որ դա կարող է կապված լինել նախ և առաջ Զատկի տոնին մարդկանց՝ խանութներ մեծ հոսքի և սոցիալական հեռավորություն չպահպանելու հետ։ Եթե իրականում դա է պատճառը, ապա մայիսի առաջին օրերին կրկին կունենանք ցուցանիշների անկում։ Իսկ ընդհանուր առմամբ, որքան հասկանում եմ Առողջապահության նախարարի խոսքերից և կառավարության գործողություններից, մեզ մոտ արդեն համակերպվել են նոր կորոնավիրուսի գոյությանը՝ թուլացնելով կարանտինի խստությունը։ Գուցե դա ավելի ճիշտ է, քան մարդկանց ամիսներ շարունակ պահել տանը և, ի վերջո, չկարողանալ հաղթահարել հիվանդությունը։ Շատ երկրներում արդեն բացում են կարանտինը՝ թույլ տալով, որ մարդիկ ձեռք բերեն հանրային իմունիտետ։ Դա ավելի հեշտ հաղթահարելի է, քան տնտեսական ճգնաժամը և դրան հետևող սոցիալական բունտերը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
