Այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

«Այս տղան ոչ մեկիս թրի տակով չի անցնելու».
Եղիշե Չարենց
Այսօր XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ներկայացնելով հայրենիքի, բնության, մայրական սիրո և այլ թեմաներ:
«Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է»,- այսպես է նրան բնութագրել Ավետիք Իսահակյանը։
Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում։ Փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում:
Իմ մանկության դառն հուշեր
Ու ես ձեր մեջ որբ տղա,
Բայց ահա խոր մի գիշեր
Որբանոցից ես փախա.
Մորս կարոտն իմ սրտին՝
Քաղաքն արի ոտնատակ,
Գտա միայն մեր բարդին
Ու մեր խրճիթն՝ ավերակ։
Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ:
Եվ Շիրակիս շուկայում
Խուժանացա։ Եվ մի օր
Տեսա՝ սև հացը ձեռքին
Տուն էր գնում գլխիկոր
Հին շուկայից մի խեղճ կին։
1925-1932թթ. սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները:
1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941-1945թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում:
1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942թ.), «Լիրիկա» (1946թ.) ժողովածուները, «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը (1946թ.) և այլն:
Եվ տիեզերքում լոկ մարդը անկեղծ
Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստուն…
Շիրազը մահացել է Երևանում՝ 1984-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։


«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
75624.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
39123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
40023.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
185820.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
147619.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
74418.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
156618.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
69717.09.2026, 21:36