Հանրային հեռուստաընկերությունն իշխանությունների ձեռքին եղել ու մնում է խաղալիք. «Մեդիա պաշտպան»
![]() 302 Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 12:30 «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է. «Հանրային հեռուստաընկերությունն իշխանությունների ձեռքին եղել ու մնում է խաղալիք 2018-ին երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, բնականաբար, կադրային փոփոխություններ եղան նաև Հանրային հեռուստաընկերությունում, մասնավորապես, լրատվական ծառայությունը երկու ղեկավար փոխեց, յուրաքանչյուրն իր հերթին լրատվական ծառայությունը համալրեց իր նախընտրած կադրերով։ Փորձառու ու երկարամյա կադրերին կամ հեռացրին կամ դրդեցին «սեփական դիմումի համաձայն» հեռանալ՝ Սուսան Բադալյան, Հայկ Հովհաննիսյան, Լիանա Կարապետյան, Տաթևիկ Նալբանդյան, Անի Մեջլումյան, Լուսին Մկրտչյան, Հովիկ Աֆյան, Տիգրան Սիրունյան․․․ Ազատվեցին երկար տարիներ լրատվականի գլխավոր խմբագիր Արմեն Ամիրխանյանից, մեկնաբաններ՝ Քրիստինե Մելքոնյանը, Շահանե Մեժլումյանը, Աբրահամ Գասպարյանը նույնպես հեռացան։ Նոր մրցույթի արդյունքում մեկնաբանական նոր կազմն էլ՝ Էսթեր Մեսրոպյան, Դավիթ Գրիգորյան, Մամիկոն Ասլանյան, աշխատեցին ընդամենը մի քանի ամիս։ Աշխատանքից ազատեցին նաև Փարիզի ու Մոսկվայի թղթակիցներին՝ Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Աշոտ Մնացականյան: Այսպիսով, առաջին քայլերով Նիկոլ Փաշինյանի կողմից լրատվականի ղեկավարներ նշանակված անձինք ցույց տվեցին իրենց անլուրջ վերաբերմունքն ու հիմք դրեցին լրատվականի քանդման գործընթացին։ Լրագրողներից ոմանք անարդար ու անհիմն ազատումների համար դատարան դիմեցին, ոմանք, այսպես ասած, գլուխ չդրեցին, չցանկացան դատական քաշքշուկների մեջ ընկնել, այլ հեռուստաընկերություններում աշխատանքի անցան։ Անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության գալուց հետո սկսեց ազատվել նախորդ ռեժիմի կադրերից, անփոփոխ թողեց Հանրայինի գործադիր տնօրենի աթոռը։ Մարգարիտա Գրիգորյանը շարունակեց ղեկավարել Հանրայինը՝ չնայած այն բանի, որ մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալների մեջ։ Լրատվական ծառայության տնօրեն նշանակված Վահագն Թևոսյանն աշխատեց ընդամենը 6 ամիս, հետո ԱԺ պատգամավոր դարձավ՝ համալրելով իշխող կուսակցության շարքերը, նրան փոխարինեց Պետրոս Ղազարյանը։ «Մեդիա պաշտպան»-ը դատապարտում է իշխանության կողմից նման անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունքը Հանրային հեռուստաընկերության հանդեպ։ Պատկերը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին քննադատել է այս կառույցն իշխանության գործիքը լինելու համար, հիմա օգտագործում է այն՝ սեփական նպատակահարմարություններից ելնելով և, ինչպես մնացած բոլոր ոլորտները, այս կառույցն էլ իր ձեռքն է վերցրել ու կադրային սխալ քաղաքականությամբ շարունակում է Հանրայինի քանդման գործընթացը»։ |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
