«Անձրևներն ավելի լավ պայքարեցին վարակի տարածման դեմ, քան իշխանությունները». Կարեն Վրթանեսյան
![]() 356 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 04:10 Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ նոր կորոնավիրուսի «ակտիվ քեյսերի» (կամ, ինչպես Առողջապահության նախարությունում են ձևակերպում՝ «փաստացի բուժում ստացողների») թիվն ապրիլի 17-ից սկսած շարունակում է աճել։ Հիշեցնեմ, որ տեղաշարժերի խիստ սահմանափակումները մտցնելուց ուղիղ 10 օր հետո աճը դանդաղել էր, գրեթե դադարել։ Ապրիլի 7-ից սկսեցին փաստացի թուլացնել սահմանափակումները։ Ուղիղ 10 օրից աճը վերսկսվեց և շարունակվում է առ այսօր։ Արդեն ամսից ավելի է՝ տեղաշարժերի սահմանափակումներ են։ Եթե իշխանություններն չընկնեին իրենց վարկանիշների հետևից և 4-շաբաթանոց խիստ կարանտին անեին (զուգահեռ թեստավորելով և մարդկանց բացատրելով վտանգը և անվտանգության միջոցների անհրաժեշտությունը), ապա այսօրվանից արդեն կարող էին երկրի ներսում տնտեսությունը բացել։ Փոխարենը և՛ տնտեսությանը հարված հասցվեց, և՛ կորոնավիրուսի վարակը շարունակվում է տարածվել։ Ինչից հետևում է, որ սահմանափակումները ստիպված շարունակվելու են։ Այն էլ նշեմ, որ ամենայն հավանականությամբ, այս մեկ ամսում անձրևներն ավելի լավ պայքարեցին վարակի տարածման դեմ, քան ՀՀ իշխանությունները»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
