Հայտնի է Արթիկում կասկածելի ախտանիշներով անձի թեստավորման պատասխանը

Արթիկի համայնքապետարանը հայտնում է. «Կասկածելի ախտանիշներով մեկ անձի թեստավորման պատասխանները եղել են բացասական:
Արթիկ համայնքի հարգարժա՛ն բնակիչներ, հաշվի առնելով այն, որ այս օրերին համայնքում գրանցվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը, բոլորիդ խնդրում ենք ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պահպանել հիգիենայի կանոնները, հետևել պարետի ցուցումներին: Նշենք, որ այս օրերին աշխատանքներ են տարվում կորոնավիրուսով վարակված մեր համաքաղաքացու շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է նոր սկսվող թոքաբորբ, հիվանդը տեղափոխվել է Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց: Արդեն իսկ մեկուսացվել են հիվանդի ընտանիքի 13 անդամները: Նրա շփման շրջանակից կասկածելի ախտանիշներով մեկ անձի թեստավորման պատասխանները եղել են բացասական»:

Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
402Երեկ, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
26622.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
38521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
45720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
51920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
146719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
54718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
51218.08.2026, 14:06