«100-ից ավելի զոհ չի եղել, ապրիլի 2-5-ը եղել է 75 զոհ». Լևոն Մնացականյան
![]() 699 Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 17:50 Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ավարտեց այսօրվա նիստը, որտեղ հանձնաժողովի հարցերին պատասխանեց պատերազմի ժամանակ պաշտպանության բանակը ղեկավարած Լևոն Մնացականյանը: Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Հանձնաժողովի աշխատանքը գնահատում եմ արդյունավետ: Մնացածը կյանքը ցույց կտա՝ մեր եզրակացությունների մեջ ինչքանով այդ արդյունավետությունն արտացոլված կլինի»։ Ըստ նրա՝ իրենց հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: «Նույնիսկ հարցաշարի մեջ չմտած հարցերի մասին ենք խոսել: Հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը»,- նշեց Ա. Քոչարյանը: Լևոն Մնացականյանն էլ հավելեց. «Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: Ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել Ապրիլյան պատերազմի ժամանակ: Միանշանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները, հաղթանակել է»: Լ. Մնացականյանը ձեռնպահ մնաց պատասխանել այն հարցին, թե այդ օրերին օպերատիվ հետախուզական տվյալների պակաս եղե՞լ է, թե՞ ոչ: Ըստ նրա՝ այդ հարցով դեռ հանձնաժողովը կորոշի. եթե կարիք լինի ներկայացնել, կներկայացվի: Մնացականյանը հերքեց, թե պատերազմին 100-ից ավելի զոհ է եղել․ «Ապրիլի 2-5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը՝ ժամկետային զինծառայողներ»: Ի վերջո՝ որքա՞ն է եղել տարածքային կորուստը՝ 800 հա, թե՞ 400, նշեց՝ «մեր հաշվարկով 400»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
