«Հուսով էինք, որ արտակարգ դրությունը կարճ կտևի, բայց հաշվարկները ցույց են տալիս, որ 1 տարի կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու»․ վարչապետ
![]() 328 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 12:10 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերը վերնագրել է «Զրույց քաղաքացու հետ. կոմունալ վճարումներ»։ «Երբ առաջացավ ճժնաժամային իրավիճակը, ակնհայտ էր, որ կա խնդիր ու բազմաթիվ մարդիկ չեն կարողանալու վճարել կոմունալները։ Դեռ մարտին արտակարգ դրություն մտցնելու հարցի քննարկման ժամանակ ասացինք, որ անջատումներ չեն լինի վարձերը չվճարելու համար։ Երբ հայտարարությունն անում էինք, հույս ունեինք, որ իրավիճակը կգնա այնպես, որ կարճաժամկետ խնդիր կլինի, բայց ամեն ինչ այդպես չգնաց։ Զարգացավ մի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում սկսեցին չվճարել ոչ միայն հնարավորություն չունեցողները, այլև՝ ունեցողները։ Էներգետիկ համակարգի բնականոն աշխատանքի շղթան կարող էր կտրվել, կանգնել կոլապսի առաջ, հետաբար ՀԾԿՀ-ը հարց էր դնում մեր առաջ՝ եթե էսպես գնանք, մեր ընտրությունը լինելու է ոչ թե առանձին անձանց գազն ու հոսանքն անջատելը, այլ հետևյալը՝ երկրում հոսանք, գազ կա՞, թե՞ չէ։ Հետևաբար այս պայմաններում համաձայնություն տվեցինք, որ ՀԾԿՀ-ն ու մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով․ «Հիմա ո՞վ կարող է ասել՝ արտակարգ դրության ռեժիմն ինչքա՞ն կարող է տևել․ էն ժամանակ, երբ դա ասել ենք՝ մեր հույսն էն ա եղել, որ մի ամսում արտակարգ դրության ռեժիմից կարող ենք դուրս գալ․․․ Բայց մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մի տարի կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու, հետևաբար՝ եթե ասենք մարդիկ կոմունալները կարող են չվճարել, էդ նշանակում ա, որ ասենք՝ երկրում հոսանք չի լինելու»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
