Կրակոցներ Գավառում. կան զոհեր ու վիրավորներ
![]() 501 Երեքշաբթի, 28 ապրիլի, 2020 թ., 19:55 Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: Ըստ ականատեսների՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան հետքեր: Դեպի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
267Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
170Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
179Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
464Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
406Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
51719.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
49219.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37219.04.2026, 14:42
