Ինչո՞ւ ոստիկանները չկրակեցին՝ հիվանդանոց ներխուժածներին սթափեցնելու համար․ «Ժողովուրդ»
![]() 445 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 08:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի և Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճատներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը՝ հայրիկները: Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների և ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ՝ նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց և կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների վզերը: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակառակն են պնդում. նա հիվանդանոցում է եղել ոստիկանների հետ, բայց նույնիսկ եթե ընդունենք, որ ՀՀ ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Նրան շտապ զեկուցել են չէ՞՝ հիվանդանոց ներխուժելու և մարդկանց «մորթելու» մասին, այդ ժամանակ ինչո՞ւ չի շտապել «նոր դեպքի վայր»՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու: Ումից է կաշկանդվել կամ վախեցել. հարց է, որ շարունակ հնչում է օդում: Ու բացի այդ, եթե ոստիկանական ուժերը հիվանդանոցի տարածքը հսկելիս են եղել, ինչու չեն կրակել՝ թեկուզ օդ, ներխուժող նորատուսցիների մուտքը խափանելու համար»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
