«Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից». Ավետիք Չալաբյան
![]() 329 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 09:10 «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայքներ հայտնվել են լայնամասշաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմիններն անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի և ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։ Ես դատապարտում եմ այս բռնության բոլոր մեղավորներին և կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ամենաթողությանը. այն բերում է անարխիայի և քաոսի։ Մեր երկրում կա օրենք, նաև մարդասպաններին դատելու համար, և պետության պարտքն է ապահովել օրենքի կիրառումը, ոչ թե թողտվությամբ և անվճռականությամբ թույլ տալ ինքնիրավչություն և ինքնադատաստան, սա ուղիղ ճանապարհ է դեպի միջնադար։ Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակն արագ վերցնել վերահսկողության տակ, մինչ այդ ցավակցում եմ երեկվա բռնության բոլոր զոհերի հարազատներին, և հորդորում նրանց՝ դադարեցնել ցանկացած նոր բռնություն, այն միայն դժբախտություն է բերելու բոլոր կողմերին, և մեծ ցավ՝ մեր ամբողջ երկրին»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
