Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Իշխանության «համը», «հոտը», փողը շատ է նրանց դուր եկել». Գևորգ Գրիգորյան

«Իշխանության «համը», «հոտը», փողը շատ է նրանց դուր եկել». Գևորգ Գրիգորյան
356
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 05:10

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ կառավարությունը լծված է տանը մնալու «կոչեր» անելու գործին: Մարդիկ պետք մնան տանը, պետք է պահպանեն հիգիենան, պետք է..., պետք է..., պետք է... և վերջապես պետք է լսեն պետական մարմինների հորդորները, ըստ որոնց՝ սկզբում կորոնավիրուսը «շատ վտանգավոր չէր», հետո դարձավ խիստ վտանգավոր, սկզբում «դիմակ կրել պետք չէր», հետո դարձավ պարտադիր, սկզբում «իրավիճակը վերահսկելի էր», հետո վերահսկողությունից դուրս եկավ և այլն... Բնակչությունը ո՞նց անի, ո՞ւմ և ինչո՞ւ լսի, ինչպե՞ս և ինչո՞վ ապրի: Այ դրան ոչ ոք պատասխան չունի, ուստի կարելի է սերը քսել հանդուրժողականության վրա և ուտել, հետն էլ խմել «ժողովրդի լավատեսությունը», բայց ոչ մի դեպքում չքննադատել ապիկար կառավարիչներին, ովքեր բացի պարգևավճարներից, ուրիշ բան չեն պատկերացնում և բացի ստից ու կեղծիքից ոչ մի բանի ընդունակ չեն...

Իհարկե, տանը մնալը արդյունավետ միջոց է համաճարակի դեմ պայքարում, բայց տանը չմնացողի պատճառով տանը մնացողը չպետք է տուժի և այստեղ գալիս է պետության դերը՝ միջոցներ ձեռնարկել, որ տանից դուրս չգան, սակայն պետության ղեկավարությունը սահմանափակվում է միայն կոչերով. կոչ է անում այս կամ այն գործողությունը անել, բայց, երբ տեղը հասնում է պարգևավճար կրճատելուն՝ լավ էլ հստակ և սպառնացող հայտարարություններ են անում պետական բյուջեն իրենց անձնական լափամանը սարքած պաշտոնյաները:

Հարց է առաջանում՝ տղերք, բա ինչո՞ւ կոչերից գործուն քայլերի չեք անցնում...

Իսկ պատասխանը չկա: Չկա «ժողովրդի» համար, բայց ակնառու է մտածող մարդկանց համար. այսօրվա կառավարիչները չեն ուզում սեփական ապիկարությունը ընդունել, որովհետև իշխանության «համը», «հոտը», փողը շատ է նրանց դուր եկել: Նրանք այնքան անհեռատես են, որ չեն պատկերացնում, որ փողը «աշխատելը» և «գողանալը» հեշտ է, իսկ այ դա վայելելը՝ շատ բարդ, խիստ բարդ, չափազանց բարդ: Նրանք այնքան անհեռատես են, որ չեն գիտակցում, որ այդ փողը չեն կարողանալու ծախսել, որովհետև ժողովուրդն է գնալու նրանց հետևից ու ժողովուրդն է խլելու այդ փողերը նրանցից: Վենդետայի ու «самосуд»-ի հեղինակը ոչ թե լինելու են իշխանության եկած քաղաքական գործիչները, այլ՝ սովորական ՀՀ քաղաքացիների այն շերտը, ում մեջ այսօրվա իշխանություններին հաջողվել է սերմանել ատելություն հարուստ և կայացած մարդու նկատմամբ և տեսնելով ոմանց հարստությունը՝ նրանք կանգ չեն առնելու:

Ողջ կառավարությունը լծված է տանը մնալու «կոչեր» անելու գործին»: