«Չարժե թերագնահատել Գավառ-Նորատուս քրեական հակամարտությունը». Լևոն Բարսեղյան
![]() 400 Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2020 թ., 19:35 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չարժե թերագնահատել Գավառ-Նորատուս սոցիալ-կենցաղային-քրեական հակամարտությունը: Դա տասնամյակների պատմություն ունի: Այդ 2-3 կմ արանքում տասնամյակներով անձնական և բիզնես շահեր են բախվել: Շատ դաժանորեն են բախվել: Այդ հակամարտության առանձնահատկությունները, բրուտալիզմը լուրջ հետազոտությունների և եզրահանգումների կարիք ունի. վարքագծի, հոգեբանական, սոցիալական, տնտեսական, կլանային, քրեական և այլն: 500 հոգի չէ, կարող է 2000 հոգի էլ մասնակցի, եթե համարի, որ իր ընկալած արժեքների վրա ոտնձգություն է եղել, կարող են սելաֆի պես սրբել տանել Գավառ-Նորատուս հակամարտության գծին՝ որպես իրավապահ կամ որպես խաղաղարար ելնողներին: Չեմ չափազանցնում: Լավ ծանոթ եմ այդ ժողովրդին, հացով, սիրով, խաթրով ու պետք եկած տեղում սարսափելի կռվով: Ոչ մի արդարացում չկա խնդիրը բռնությամբ ու սպանությամբ լուծելու պրակտիկային: Կարծում եմ, որ եթե ժամանակին Հայաստանի քրեական աշխարհի և մնացած խնդիրների, վիճակագրությունների, պատճառահետևանքային կապերի մարդավարի վերլուծություն լիներ, եթե ոստիկանությունը լիներ ներքին անվտանգության և հասարակական կարգ պահպանելու իրական և մաքրագործված մեխանիզմ, ոչ միայն այս, այլև շատ ուրիշ բախումներից ու զոհերից կարող էինք խուսափել, և ոչ միայն Գավառում: Ոստիկանության բարեփոխման մարտահրավերն այդպես էլ մնաց սողացող, թքած-կպցրած, համակարգում հիմնականում հներն են, մի քիչ նոր համազգեստով և մի քիչ ավելացած ռոճիկներով: Եթե ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ չիրականացվեն, ամեն անգամ դիակ հավաքող են լինելու, Գյումրու մասով ժամանակին շատ եմ գրել: Թե ինչ է նշանակում արմատական բարեփոխում, էլ չգրեմ հա՞, զահլեքս գնաց իսկականից: Նույնը մնացած ոլորտներում՝ արմատական բարեփոխումը որպես առաջընթացի երաշխիք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
