«Ադեկվադ»-ը հայտարարություն է տարածել
![]() 452 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 10:25 «Ադեկվադ» ՀԿ-ը հաղորդագրություն է տարածել. «1. Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածն իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել կեղծ «քրիստոսներ» գործուղելով մեր գրասենյակ, մեզ չհաջողվեց երկու տարին շարունակ ձգվող անդադար հայհոյանքների միջոցով: Գործի անցավ ծանր հրետանին՝ ԱԺ փոխնախագահը սադրեց, իսկ իր սադրանքի անպատասխան մնալուց հետո հարձակվեց ու հարվածեց ցուցադրաբար ձեռքերը մեջքի հետև տարած Արթուր Դանիելյանին: Հիմա այդ ամեն ներկայացվում է որպես հարձակում իշխանության ներկայացուցչի վրա: 2. Մենք դատապարտում ենք այն երևույթը, որ ԱԺ փոխխոսնակն արդեն երկու օր է դրսևորում խուլիգանին հարիր վարք: Միևնույն ժամանակ, մենք որևէ ափսոսանք չենք զգում, որ խուլիգանական վարք դրսևորած անհատն ստացել է արժանի հակազդեցություն, եթե կուզեք՝ պատիժ: 3. Միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանություններն՝ առհասարակ և Ալեն Սիմոնյանը՝ մասնավորապես: 4. Ալեն Սիմոնյանն առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե՛ տեսագրություններում, թե՛ ականատեսների կողմից, թե՛ Ալեն Սիմոնյանի՝ «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում: Ըստ այդմ՝ Ալեն Սիմոնյանը զոհ չէ, նա է հրահրել բախում, նա էլ կրում է պատասխանատվությունը դրա հետևանքների, այդ թվում՝ սեփական առողջությանը պատճառված հետևանքների մասով: 5. Մենք դատապարտում ենք ինքնիրավչությունն ու ամենաթողությունը: Ավելին՝ մենք վերահաստատում ենք մեր անհանդուժողականությունն այդ երևույթների նկատմամբ և հետայսու էլ խստագույնս պատժելու ենք բոլոր նման դրսևորումները, որոնք կփորձեն կիրառել մեր նկատմամբ: 6. Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա: Օրը ցերեկով, բազմաթիվ վկաների առջև: Սա է դեմոկրատական բաստիոնը, որում մենք ապրում ենք: Հրապարակեք տեսագրությունը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
