«Սա չի նշանակում, որ Նիկոլն ինքը վախեր չունի». Արփինե Հովհաննիսյան
![]() 468 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 15:10 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանի շրջապատում հաճախ կարելի է լսել «թավիշի» շատության ու կոշտության քչության մասին պնդումներ: Շրջապատում գտնվող այդ մարդկանց ես կտարանջատեի երկու հիմնական խմբի՝ Առաջին խումբ՝ մարդիկ, ովքեր աննախադեպ կոշտության, վենդետայի, համարյա արյունահեղության կոչեր են հնչեցնում: Այս մարդիկ այն նույն մարդիկ են, ովքեր Փաշինյանի ձեռքով իրենց անձնական, գոեպոլիտիկ և այլ խմբային շահերն են ուզում լուծել, սրանք այն մարդիկ են ովքեր իրենց վախերը կոմպենսացնում են Փաշինյանին հերթական անտրամաբանական քայլին դրդելով, սրանք այն մարդիկ են, ովքեր Փաշինյանի հետ ցանկացած խոսակցության սքրինշոթ պահում են, որ վաղը մյուս օր Փաշինյանը տապալվի, տարբեր տեղեր սեփական կաշին փրկելու «ապացուցողական բազա» ունենան: Այս մարդկանց համար բացարձակ միևնույն է՝ ինչ կլինի Փաշինյանի ու նրա իշխանության հետ, կարևորն այդ պահին իրենց շահն ու այլ տեղից ստացվող եկամուտն անվտանգ լինի: Երկրորդ խումբ՝ մարդիկ, Փաշինյանի մերձավորագույն շրջապատի մարդիկ են, նրա մտերիմները, ում ասածն ավելի շատ է ազդում նրա վրա: Նրանք նեղսրտում են, երբ իրենց քննադատում ու իրենց պես վիրավորում են, նրանք անկեղծ մտածում են, բայց չէ՞ որ մենք ժողովրդից քվե ենք ստացել, այդ ով իրավունք ունի մեզ բան ասել, ու վրդովվում են ցանկացած քննադատությունից: Նրանք համարում են, որ պետք է պատժվեն բոլորը, ովքեր իրենց խանգարում են: Ցավոք՝ այս մտերիմ շրջանակի վրա մեծ ազդեցություն ունենում են առաջին խմբի մարդիկ ու արդյունքում Փաշինյանին դրդում են անիմաստ, սխալ, հանցավոր քայլերի: Իշխանության եկած ցանկացած մեկը՝ լինի «հեղափոխությամբ», «հեղաշրջմամբ», ժողովրդի 70 թե 40 աջակցությամբ պիտի հիշի, որ ցանկացած այլ մեկը՝ լինի նախկին, ավելի նախկին, նոր կամ նորագույն, իրավունք ունի ձգտել իշխանության ու իշխանափոխության՝ դա դասական քաղաքագիտական կանոն է: Մի օր եկել եք, մի օր գնալու եք: Պետությունից կարևոր ոչ մեկս ու ոչ մեկդ չեք: Հ. Գ. Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին «ամենահուզիչը», իհարկե, առաջին խմբի այն մարդիկ են, ովքեր «կրեմլյան» կամ էլի եսիմ ինչ հետք են փնտրում այս ամենում: Մի օր կհրապարակեմ այդ մարդկանց և նրանց ընկեր հանդիսացող տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հայ աշխատակիցների (մինչ օրս պաշտոնավարող ու «խորհուրդ տվող») արձագանքները երկու տարի առաջ այս օրերին իմ, ընկերներիս, ընտանիքիս հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Հետո կորոշեք՝ ում հետքը որտեղ փնտրեք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
