Ոստիկանները չեն կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք և դատարան բերել Ռազգիլդեևին
![]() 375 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 18:40 Այսօր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր նշանակված։ Նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ էլ ոստիկանությունը չէր կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք՝ ամբաստանյալին դատարան բերելու համար։ Ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկը գործուղման մեջ է, իսկ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակին թույլ չեն տվել մուտք գործել ռազմաբազայի տարածք: Այս մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ․ Ենգոյանը։ Նրա փոխանցմամբ՝ 102-րդ ռազմաբազայի հսկիչ անցագրային կետի հերթապահն է ոստիկաններին հայտնել, որ ռազմաբազայի հրամանատարը գործուղման մեջ է։ Իսկ թե ով է փոխարինում հրամանատարին և ով է իրավասու այդ հարցում, փաստորեն, ոստիկաններին չեն հայտնել։ Ավելի վաղ՝ մարտի 19-ին, Ն․ Մարտինյուկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին գրությամբ հայտնել էր, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու հարցում, իսկ դատարանի պահանջի կատարումը չի մտնում ռազմաբազայի հրամանատարի իրավասությունների մեջ։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստերին ամբաստանյալին դատարան չէին բերում, քանի որ ռազմաբազայի ղեկավարությունը անվտանգության երաշխիքներ էր պահանջում Ա․ Ռազգիլդեևի համար։ Առավել մանրամասն՝ սկազբնաղբյուրում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
