565 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճար պատգամավորներին՝ առաջին եռամսյակում
![]() 363 Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 19:10 AntiFake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Ազգային ժողովին՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը, հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 04.02.2020թ. Կ-14-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 113.237.560 ՀՀ դրամ, Կ-15-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 60.540.423 ՀՀ դրամ, 03.03.2020թ. Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 61.149.110 ՀՀ դրամ։ Կ-53-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 26.935.515 ՀՀ դրամ, որը ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ և պատգամավորների համաձայնությամբ փոխանցվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության» գանձապետական հաշվեհամարին։ 02.04.2020թ. Կ-56-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 35.064.525 ՀՀ դրամ: Այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովում 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ հատկացվել է 269.991.618 ՀՀ դրամ պարգևավճար, որը համարժեք է մոտ 565 հազար ԱՄՆ դոլարին։ Աշխատակազմի ղեկավարը հավելել է, որի 2019թ. մինչ օրս ՀՀ ԱԺ որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
