Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ինչպե՞ս կքվեարկեին ընդդիմադիր պատգամավորները, եթե դատախազը միջնորդեր Ալեն Սիմոնյանին զրկել անձեռնմխելիությունից». Լ. Եղիազարյան

«Ինչպե՞ս կքվեարկեին ընդդիմադիր պատգամավորները, եթե դատախազը միջնորդեր Ալեն Սիմոնյանին զրկել անձեռնմխելիությունից». Լ. Եղիազարյան
312
Կիրակի, 03 մայիսի, 2020 թ., 06:05

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտ կանուխ մտքովս մի ենթադրական միտք անցավ:
Ինչպե՞ս կքվեարկեին «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները, եթե դատախազը միջնորդեր Ալեն Սիմոնյանին զրկել անձեռնմխելիությունից:
Նախ, համապատասխան պաթոսով ելույթ կունենային համապատասխան պատգամավորները, կմեղադրեին համապատասխան կարանծիայի ժամանակ համապատասխան քիթ ջարդելու երևույթը:
Այնուհետև ելույթ կունենային մյուսները, որոնք նույն պաթոսով կհայտարարեին, որ իշխանությունը չի ընդունում իրենց խորհուրդները՝ 100 հազար օգնություն տալու փոխարեն ջարդում է սոված քաղաքացու քիթը:
Կողմ կքվեարկեին, չնայած որոշումը չէր անցնի»: