«Վանեցյանն ասաց՝ մենք առաջարկ ունենք քեզ համար». Միքայել Մինասյանը՝ Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին
![]() 1027 Շաբաթ, 02 մայիսի, 2020 թ., 21:40 Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ մանրամասներ է ներկայացրել իր և ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումից: «Ես հանդիպել եմ Վանեցյանի հետ իր նախաձեռնությամբ՝ 2019-ի փետրվարին Հռոմում: Հայտնեց, որ ուզում է ինձ հետ հանդիպել, հարցրի՝ ինչի՞ համար, ասաց՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ունի քեզ: Ասաց, որ մենք ունենք առաջարկ. դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք՝ որ հիմնադրամին, և դրանից հետո դու Հայաստան երբեք չես գալիս, բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձևով առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ, և պայմանավորվելուց հետո քրեական բոլոր գործընթացները, հետապնդումները միանգամից դադարեցվում են (խոսքը հորս, ընկերներիս մասին է) և մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ: Ես չեմ ընդունել նրանց այդ առաջարկը»,- հայտնել է Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
