«Մի դեպք հիշեցի, որը երբեք հրապարակային չեմ գրել»․ Հովհաննես Հովհաննիսյան
![]() 624 Կիրակի, 03 մայիսի, 2020 թ., 00:00 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գրել է․ «Ուրեմն այսօրվա ազնիվ տղու խոհանոցային եթերը նայեցի ու տարիներ առաջվա մի դեպք հիշեցի, որը երբեք հրապարակային չեմ գրել, դատողություններն էլ կթողնեմ Ձեզ։ Մի ընկեր ունեմ, շարքային ոստիկան է, ամբողջ օրը փողոցներում ծառայում է իր հայրենիքին։ Մի անգամ օպերայի տարածքում ծառայությունն է իրականացնելիս լինում ու տեսնում է իր ծանոթներից մեկը (հատուկ անունը չեմ գրում, նորից ոչ պակաս հայտնի անձնավորության, քրեական հեղինակության տղա է) շրջելիս է լինում էս մեր «ազնիվ ու ազգին անմնացորդ նվիրված» տղու հետ (Վատիկանի դեսպանատան անտիկվար իր սեղանը վկա) ու մոտենում է, որ բարևի։ Էս կողքի տղեն ձեռքով հասկացնում է՝ թե մի մոտեցի։ Ոստիկանը չի հասկանում ժեստը, մոտենում է, ձեռքով բարևում է։ Էս մեր ազնիվ տղեն դժկամությամբ ձեռքը սեղմելուց հետո, ասում է. «Դու ինձ չես ճանաչո՞ւմ»։ Մեր ոստիկանը՝ թե չէ։ Ասում է՝ լաաավ։ Մինչև հասնում է ոստիկանը մյուս ծառայության վայր, ամբողջ վարչությունից իրեն են փնտրում՝ թե էդ ի՞նչ ես արել։ Բա՝ ի՞նչ եմ արել։ Ո՞նց, Միշիկին չես ճանաչե՞լ։ Պետք ա համակարգից դուրս գաս։ Մի խոսքով, համակարգի բարի մարդիկ խղճմտություն են ունենում ու տեղափոխում աչքից հեռու մի հանգիստ գործի։ Ահա այսպիսի ազնիվ ու հայրենասեր մի խոհարար»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
