«Մի՞թե պարզ չէր, որ այդտեղ հետաքրքրողը հարցի կարգավորումն ու Արցախի ճակատագիրը չէր». Արտակ Զաքարյան
![]() 343 Երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ., 20:10 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում-քննարկումը, իբրև թե վերաբերում էր արցախյան հակամարտության բանակցային գործընթացին։ - Զոհրաբ ջան, ախր ափսոս չէ՞ր ժամանակդ ու ջանքերդ, որ գործադրեցիր այդ ամորֆ միջավայրում՝ ըստ էության ոչինչ չասելով։ Մի՞թե պարզ չէր նախապես, որ այդտեղ հետաքրքրողը հարցի կարգավորումն ու Արցախի ճակատագիրը չէր։ Նրանք մի խնդիր ունեին և օգտագործելով ԱԳ նախարարի (նախկին փոխնախարարի) ներկայությունն ու զսպվածությունը՝ փորձում էին նախկին իշխանություններին և Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես Արցախի հարցում վատ բանակցողի և զիջումների գնացողի։ Եթե իրականում հանձնաժողովին հետաքրքրեր բուն բանակցությունները, ապա այդ նիստը կլիներ դռնփակ։ Պարզ է, որ մամուլի ներկայությամբ Զոհրաբ Մնացականյանը ոչ մի էական բան չէր ասելու՝ բացի հերթապահ հայտարարություններից, որոնք սովորաբար արվում են։ Հետևաբար նիստի ակնհայտ նպատակն էր որոշ պատգմավորների կատարմամբ, նորից խաբել քաղաքացիներին՝ անցյալի մասին ակնհայտ հիմարություններ դուրս տալով։ Վերջում կրկին տեղին է հիշել ավետարանական ճշմարտությունը. «Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ» (Մատթ. 7,6): Արցախյան հարցը մեր քաղաքական սրբություններից մեկն է, որը չի կարելի ծառայեցնել ներքաղաքական հաշիվներ մաքրելուն»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
