Զինվոր կորցրած մոր գրառումը
![]() 392 Երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ., 10:15 Զոհված զինծառայող Արամայիս Ոսկանյանի մայրը՝ մանկավարժ Անուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին զինվոր է զոհվել... Արդեն 4 տարի է, ամեն անգամ զոհված զինվորի մասին տեղեկանալիս նույն դառը վերապրումն ու կեղեքող ցավն եմ զգում: Երբ ոչ վաղ անցյալի անջնջելի հիշողությունները, անհերքելի իրականության խղճուկ մնացորդները հանգիստ չեն տալիս հոգնած բանականությանդ, երբ չասված բառերի հեղձուկը տապալում է քեզ ու ոչնչացնում ծվեն-ծվեն եղած ներքինդ, հանդուգն գիտակցության հետապնդումներին հակառակվելը, թերևս միակ զենքն է դառնում, իսկ ապրելու հույսիդ վերջին մարող ցոլքը՝ կարոտիդ միակ սփոփանքը: Երբ լսածդ բոթը հերքելու, ոչնչացնելու անհագ մղումը բախվում է մարդկային զգացումներին անհաղորդ, անարդարության բովում ամփոփված նյութական, չոր, սառն ու անտարբեր ժամանակի հետ, նույն պահին կարդում ես «Սահմանին զոհ ունենք» և վերջ. մի ակնթարթում ի չիք են դառնում հույսերդ էլ, փայփայած երազանքներդ էլ...» |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
