«Ադրբեջանին և Թուրքիային հարկավոր է մեր տունն՝ առանց մեզ». Արման Աբովյան
![]() 379 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 04:10 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախ... Վստահ եմ, որ արցախա-ադրբեջանական հակամարտության լուծումը չի կարող երկիմաստ մեկնաբանվել: Ես հասկանում եմ, որ դիվանագիտությունը հաճախ լղոզում է տերմինները, և դա նորմալ է, սակայն կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է հստակ և հասկանալի արտահայտել սեփական դիրքորոշումը: Հայկական կողմի դիրքորոշումը, ավելի ճիշտ՝ բանակցությունների հիմքը պետք է լինի մեկը՝ համաշխարհային հանրության կողմից Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակի իրավական լեգիտիմացումը, և հենց այդ հիմքի վրա է, որ մենք պետք է կառուցենք մեր դիրքերը: Արցախի անկախության միջազգային իրավական լեգիտիմացումից հետո Արցախի Հանրապետությունը կարող է յուրաքանչյուր կողմի հետ քննարկել ցանկացած հարց: Այլ տարբերակները հղի են իրադարձությունների շատ վտանգավոր զարգացումով: Պարզապես պետք է ընդունենք, որ Ադրբեջանը չի ցանկանում և չի գնա հարցի քաղաքակիրթ լուծմանը: Ադրբեջանին արցախյան հիմնախնդրի լուծում պետք չէ, ինչպես և իր ավագ եղբորը՝ Թուրքիային, հարկավոր է մեր տունն՝ առանց մեզ: Եվ հենց որ մենք սա հասկանանք և ընդունենք, ամեն ինչ իր տեղը կընկնի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
