«Ինձ ուղղակի ցնցել է առողջապահության նախարարի անմարդկային գրառումը». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ ուղղակի ցնցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը Կարեն Վարդանյանի մասին: Դժվար է պատկերացնել, որ մարդասիրական՝ բժշկի մասնագիտություն ունեցող մարդն այսպիսի չարությամբ կարող է խոսել հարգարժան մեկի կամ որևէ մարդու մասին: Չարությունն ու բժշկի մասնագիտությունն անհամատեղելի են: Պարզել է մարդու հիվանդությունները և դրա վրա կառուցել իր չարագույժ մտքերը: Սա անհանդուրժելի և անմարդկային գրառում է: «Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը», - գրել է նախարարը:
Ի դեպ, պարոն նախարար, դադարեք մահացող մարդկանց պացիենտ անվանել»:

«Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան
4918:06
«Ռուսաստանը վերահսկողության տակ կվերցնի ամբողջ Դոնբասը»․ Լուկաշենկո
10617:43
«ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ
14117:25
«Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը»․ Մհեր Կարագոզյան
5817:12
«Օտարների ողջույններն ավելի են ընդգծում, որ այդ տեքստն ունի օտար ձեռագիր»․ Շիրազ Մանուկյան
6717:06
«Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը կարող է վերածվել մրցակիցներին ընտրություններից առաջ չեզոքացնելու գործիքի»․ Արմեն Եղիազարյան
6016:54
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է բխի բացառապես հայ ժողովրդի կամքից»․ Գառնիկ Դավթյան
7116:42
«Ալիևը շտապում է ինչքան հնարավոր է մեծ զիջումներ ստանալ Հայաստանից»․ Ոսկան Սարգսյան
6216:36