ԱՀ Մարտունու քաղաքապետը՝ իր հրաժարականի մասին
![]() 1839 Երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ., 16:25 ԱՀ Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարական է տվել. այս մասին տեղեկանում ենք Մարտունու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, այս տարվա մարտի 31-ին և ապրիլի 14-ին մեր հանրապետությունում անցկացված համապետական ընտրությունները հերթական անգամ ամրապնդեցին ժողովրդավարական արժեքներով պետականության կառուցման մեր հաստատակամությունը: Մեր պայքարն ի սկզբանե, ազատ ու ինքնիշխան Արցախ ունենալուց բացի, օրինական ու օրինակելի պետություն կերտելուն է միտված: Հպարտ եմ, որ հանուն այդ մեծ գաղափարի ձեզ հետ միասին արել ենք հնարավորը՝ կիսելով կորստի ցավն ու հաջողության քաղցր պտուղները: Այդ ջանքերի համատեքստում, անցած տարվա սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրումը նպատակ ուներ Մարտունին ավելի լավը դարձնել: Եվ իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ձեր տված վստահության քվեի և աշխատանքում աջակցելու պատրաստակամության համար. իմ պարտականությունն էր լինել բոլորի քաղաքապետը, ինչն արել եմ անկեղծ սիրով և հարգանքով յուրաքանչյուրիդ հանդեպ: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որն ինձ ստիպել է շատ կարևոր որոշում կայացնել: Բոլորդ լավ հիշում եք իմ մասնակցությամբ այն միջադեպը, որով փորձել եմ կանխել Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների և մի խումբ մարտունեցի երիտասարդների միջև հնարավոր բախումը նախընտրական շրջանում՝ թույլ չտալով նրանց մտնել Մարտունի քաղաք: Առիթ ունեցել եմ թե՛ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին և թե՛ մեր համաքաղաքացիներին ներկայացնելու իմ այդ քայլի պատճառը, որը պայմանավորված էր սրտացավությամբ: Այսօր էլ պնդում եմ այդ մասին, թեև գիտակցում եմ, որ այն իմ կողմից կիրառված լավագույն մեթոդը չէր: Այո՛, դա իմ բացթողումն է, և ես այն ընդունում եմ արժանապատվորեն: Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ որոշ ուժերի կողմից այդ միջադեպը դարձել է քաղաքական շահարկման թեմա, և հետևողականորեն փորձում են դրանով ստվերել Արցախում անցկացված համապետական ընտրությունները: Իմ անցած ճանապարհը և երկրիս ու ժողովրդիս հանդեպ ունեցած սերն ու պատասխանատվությունն ինձ բարոյական իրավունք չեն վերապահում հանգիստ հետևելու այդ գործընթացին: Ես, որ հայրենիքի ազատության զոհասեղանին էի դրել կյանքս, այսօր չեմ պատրաստվում կասկածի տակ դնել մեր երկրի ու իմ դավանած քաղաքական գաղափարների հեղինակությունը հանուն աթոռի: Խորհրդակցելով կուսակցության նախագահի և կուսակից ընկերներիս հետ՝ ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը: Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ համատեղ կարճատև, բայցև բովանդակալից աշխատանքի համար: Խնդրում եմ ներողամիտ գտնվել և ըմբռնումով մոտենալ որոշմանս: Համավարակի այս բարդ ժամանակներում առողջություն եմ մաղթում բոլորիս»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
