«Արցախի Մարտունու քաղաքապետը պետք է դատվի». Դանիել Իոաննիսյան
![]() 1019 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 00:10 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Մարտունու քաղաքապետը, միևնույն է, պետք է դատվի Արցախի ընտրությունների նախընտրական փուլում կուսակցություններից մեկի՝ Մարտունի քաղաք մտնելը արգելած քաղաքապետը, այսօր հրաժարական տվեց: Այն, որ «քաղաքը իմ կալվածքն է, ում չուզեմ՝ չեմ թողնի» մոտեցմամբ քաղաքապետեր Արցախում չպետք է լինեն՝ պարզից էլ պարզ է: Բայց հրաժարականը չպետք է դիտվի որպես մեղքերի թողություն: Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 147.1 հոդվածի 2-րդ մասով: Հակառակ պարագայում ստացվում է մի իրավիճակ, որ պաշտոնատար անձը կարող է, ըստ էության, պաշտոնն օգտագործելով հանցագործություն գործել և մտածել, որ առավելագույն պատիժը պաշտոնին հրաժեշտ տալն է: Արցախի Հանրապետության քրեական օրենսգիրքը պետք է հարգվի: Հանցագործները պետք է կրեն այն պատիժը, որը գրված է այդ օրենսգրքում»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
