«Հուսով եմ՝ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում կհանդարտեցնի հեղափոխության արժեքների դեմ աշխատող որոշ կադրերի». Դ․ Իոաննիսյան
![]() 634 Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 13:25 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազնվությամբ ասեմ, որ ուղիղ 2 տարի առաջ այս օրերին գնդապետի ուսադիրներ տալու/պաշտոնին համապատասխանեցնելու նման սխեմա առաջարկել էի Արարատ Միրզոյանին և ապա Նիկոլ Փաշինյանին: Այն ժամանակ հեղափոխություն էր և իրավապահների ղեկավարների ու տեղակալների պաշտոններում պետք էին գնդապետի ուսադիրներով հեղափոխական մարդիկ: Բայց այն ժամանակ դրա փոխարեն նշանակվեցին Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը... իսկ այդ մեթոդին դիմեցին հիմա, երբ արդեն վաղուց պետք է իրականացված լինեին այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք հնարավորություն կտային առանց օրենքի բացերի օգտագործման իրականացնել մարդավարի հանրային կառավարում ու կադրային քաղաքականություն: Հ. Գ. Արգիշտի Քյարամյանից առաջ նման մի սխեմայով գնդապետի ուսադիրներ ստացել էին ողորմածիկ Գեորգի Կուտոյանը (2016-ին) և Արթուր Օսիկյանը (2009-ին): Վերջինները, ի տարբերություն Քյարամյանի, «միջանկյալ» պաշտոնին (ձևի համար) մի 10-15 օր մնացին: Հ. Հ. Գ. Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում կհանդարտեցնի հեղափոխության (ժողովրդավարական) արժեքների դեմ աշխատող որոշ կադրերի ու կմշակի այդ կառույցի բարեփոխումների փաթեթը»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
