«Հրաժարվում եմ հասկանալ». Նաիրի Բադալյան
![]() 958 Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 09:50 Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաժարվում եմ հասկանալ Իմ կողմից շատ հարգելի Ժիրայր Սեֆիլյանը նախ իրավացիորեն հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը, հանուն իր անձնական իշխանությունն ստանալու, երկու տարի առաջ հրաժարվեց ծառայել ժողովրդին և ժողովրդի թիկունքում թաքուն պայմանավորվածություններ ձեռք բերեց և՛ նախկինների, և՛ Մոսկվայի հետ ու պահելով այդ պայմանավորվածությունները՝ մի կողմից պատասխանատվությունից ազատում է նախկիններին, մյուս կողմից էլ իր իշխանությունը պահելու համար այնպիսի ծառայություններ է անում Մոսկվային, որ անգամ սերժ սարգսյանը չէր անում և նշում է դրանցից Սիրիա զորախումբ ուղարկելը: Այնուհետև Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, թե Լավրովի կոչով 5-րդ շարասյունը հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա և եթե նա չի ուզում, որ վանեցյաններն ու մինասյաններն իրեն իշխանությունից զրկեն, պետք է սկսի համագործակցել ազգային գործիչների ու անհատների հետ... Մի անհամեստ հարց էլի՝ եթե Նիկոլ Փաշինյանը վաղը սկսի համագործակցել իմ կողմից շատ հարգելի Ժիրայր Սեֆիլյանի հետ, իսկ ցանկացած համագործակցության մեջ Նիկոլը՝ որպես վարչապետ, ինքն է որոշելու իր կառավարության կուրսն ու այն, քանի դեռ նա վարչապետ է, հաստատ չի փոխվելու, ժողովրդի թիկունքում ու երկրի շահերի հաշվին Մոսկվայի ու նախկինների հետ Նիկոլի անցած երկու տարիների համագործակցությունն ու այդ քաղաքականության հետագա շարունակումն օքեյ ենք համարելո՞ւ: Դրա համար եմ ասում՝ միավորվել պետք է կոնկրետ գաղափարների (որոնց վերաբերյալ իմ պատկերացումները երկու օր առաջ արդեն շարադրել եմ), այլ ոչ թե անձանց շուրջ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
