«Փաշինյանն ազդարարեց «սամասուդների» սկիզբը». Գագիկ Համբարյան
![]() 476 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 21:10 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն ազդարարեց «սամասուդների» սկիզբը Ինչպես և սպասում էի, Հայաստանի վարչապետն իրեն չդավաճանեց նաև այսօր՝ ԱԺ-ում Սասուն Միքայելյանի խուլիգանական պահվածքին գնահատական տալով... Ըստ Փաշինյանի՝ ամեն ինչում մեղավոր է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հանդգնել է ԱԺ ամբիոնից շարժվել դեպի Սասուն Միքայելյանը... Իսկ այն, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ և ինչ սպառնալիքներ է հնչեցրել Միքայելյանը Մարուքյանի հասցեին, դա Փաշինյանին չի հետաքրքրում... Այսպիսով, Հայաստանի վարչապետը պաշտոնապես ԱԺ ամբիոնից երկրում ազդարարեց «սամասուդների» սկիզբը՝ հասկացնելով բոլոր իր կողմնակիցներին և երկրպագուներին, որ կարող են բացահայտ նախահարձակ լինել իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ, վիրավորել վերջիններիս ու սադրել՝ դրա դիմաց ստանալով իր և իր թիմի դրվատանքն ու շնորհակալությունը... Փաշինյանը դասեր է վերցնում Մուսոլինիից և Հիտլերից՝ իրեն շրջապատելով ծառայող խուլիգանախմբերով... ԱԺ ընդդիմադիր ուժերն այս պարագայում մեկ բան կարող են անել՝ չմասնակցել այսուհետ որևէ նիստի... Հ. Գ. Փաշինյանի կողմից Միքայելյանին պաշտպանելը մեսիջ է նաև «ՔՊ»-ական մյուս պատգամավորներին ևս... Համոզված եմ, որ Փաշինյանը նաև հիացած է իր այն երկու պատգամավորներով, ովքեր Մարուքյանին թիկունքից հարվածեցին... Սա է այս իշխանության դեմքը և աշխատանքային ոճը...»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
