Քաղաքացին ձերբակալվել է անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով
![]() 497 Ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ., 19:50 2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ իր անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
