«Անդաստիարակ այս պահվածքի առաջամարտիկները թող ականջներին օղ անեն». Արսեն Խառատյան
![]() 380 Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 17:40 «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրվա ընթացքում ես ու ընտանիքս համերաշխության ու գոտեպնդման 100-ավոր նամակներ ու գրառումներ ենք ստանում բազմաթիվ ընկերներից, հարազատներից ու անծանոթ մարդկանցից: Այսօր նաև Ազգային ժողովում մեր գործընկերները բարձրաձայնեցին մեր ու Մարության ընտանիքի դեմ հնչող ուղիղ սպառնալիքների հարցը, ինչի համար շնորհակալ ենք: Մեզ «պատերազմ» հայտարարած նախկինների մնացուկներն ու իրենց սատելիտները հայհոյանքի, ստի ու հոգեբանական տեռորի միջոցով արդեն շուրջ 2 տարի է փորձում են մեզ հունից հանել: Սադրանքների ու փողոցային պրիմիտիվ չեկիստական այս վարքագիծը նոր չէ ու, ցավոք, ունենում է մասնակի հաջողություններ, սակայն վստահեցնում եմ՝ սրան շատ չի մնացել: Անդաստիարակ այս պահվածքի առաջամարտիկները թող ականջներին օղ անեն՝ ՄԵՆՔ ամուր ենք ինչպես երբեք ու չենք ընկրկելու, ինչպես չենք ընկրկել իրենց հանցավոր իշխանության տարիներին: Շարունակե՛ք փորել ձեր փոսը, որքան խորը փորեք, այնքան ավելի ծանր եք վայր ընկնելու: Իրավապահ համակարգից ակնկալում ենք շատ կոնկրետ, շուտափույթ արձագանք և գործողություններ, իսկ հարազատներին և ընկերներին կոչ անում զինվել համբերությամբ ու չտրվել սադրանքների: Ամեն ինչ լավ է լինելու...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
