«Նիկոլ ջան, ախպեր ջան, ո՞նց ես...». Լևոն Բարսեղյան
![]() 455 Երկուշաբթի, 11 մայիսի, 2020 թ., 23:30 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրծ, սիրելի դատավորներ, ինչ արել եք լավ եք արել ... Լսելով նախարարի ու վարչապետի զրույցը, հատկապես նախատեսվող վեթինգի նախարարի մատուցումը, համոզվեցի, որ այս անուշ վեթինգով դատավորները մնալու են իրենց տեղերում շատ երկար, հավանաբար մինչեւ թոշակի անցնելը, կամ, եթե մոլորակները լավ դասավորվեն՝ Սահմանադրության նախագծում անուշ վեթինգի փոխարեն կլինի կոշտ վեթինգի սխեմա, ու դրանից հետո մի 5-7 տարում վեթինգ կլինի .... շատ սիրուն կոնֆորմիստական, հարմարվողական, ես կասեի խուսափողական ու վախվորած մոտեցում է փաստորեն, հեղափոխությունը մնաց մեր հուշերում: Ու էս նույն դատավորները, որ կայֆով ծառայել են Սերժիկին ու Ռոբիկին եւ ոչ թե պետությանը, որոնց վճիռները քարուքանդ են եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պիտի լսեն էս անցումային շրջանի դատերը. օֆշոր, ապօրինի գույքի վերադարձ, մարդու իրավունքների ոտնահարումներ, Մարտի 1, Երանոսյան եւ այլն ... Ոչ մեկը չասի, թե մեխանիզմ չկար ու լավ փորձ չկար, Ալբանիան առել անցել են, զզվցրին արդեն: Ցանկություն չկա ուղղակի, ու վերջ: Շատ լուրջ եմ ասում՝ դատավորները կարող են ամեն օր իրար շնորհավորել, աչքալուսանք տալ, որ հեղափոխությունն ու պատասխանատվությունն իրենց կողքով անցավ, որ էս նեղ թվացող արանքում արդարադատության նախարարն այնքան երիտասարդ, խոստումնալից ու բարեհամբույր ու հանդուրժող եղավ: Մեր բոլորի ապագայի հաշվին սեր ու հանդուրժողություն շաղ տվեց՝ վարչապետին համոզելով, թե ուրիշ ճանապարհ չկա վեթինգի: Միակ ճանապարհը փաստացի վեթինգ չանելն է: Նիկոլ ջան, ախպեր ջան, ո՞նց ես...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
