Սպանության ու սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Էջմիածնի բնակիչը

Էջմիածին քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ 29-ամյա համաքաղաքացուն սպանելու և Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ մայիսի 10-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունները առերևույթ կատարվել են նույն անձի կողմից, պարզվել է նրա ինքնությունը, ով Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Տեղեկացրել էինք նաև, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 41-ամյա տղամարդը, Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող հողատարածքում նկատելով անծանոթ անձի, փորձել է պարզել իր հողատարածքում նրա գտնվելու պատճառը, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել Գեղակերտ գյուղի բնակչի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նկատի ունենալով, որ նշված առերևույթ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից՝ որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
137Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
193Երեկ, 11:24
Շվեյցարիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
68011.09.2026, 14:07
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
36310.09.2026, 20:30
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը
92010.09.2026, 17:31
Երևանում՝ Կիևյան կամրջի տակ, Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել
33210.09.2026, 15:36
AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
59710.09.2026, 15:31
Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
22910.09.2026, 11:30