Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Բուժաշխատողներին տված խոստումները պետությունը չի իրականացնում․ «Հրապարակ»

Բուժաշխատողներին տված խոստումները պետությունը չի իրականացնում․ «Հրապարակ»
481
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 08:55

«Հրապարակ»-ը գրում է․ «Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներն արդեն ամիսներով տուն չեն գնում: Հայ բժիշկների կատարած աշխատանքի մասին գրեթե ամեն օր համացանցում լուսանկարներ, տեսանյութեր են հայտնվում, շնորհակալական խոսքերի պակաս չկա, բայց պետությունից արժանապատիվ վարձատրություն չեն ստանում, խոստումներն էլ լիարժեք չեն իրականացվում։ Օրինակ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդները, բուժքույրերն ու բժիշկները առողջապահության նախարարության խոստացած կրկնակի աշխատավարձերը չեն ստացել։ Եթե սովորական պայմաններում շարքային բուժքույրերը մեկօրյա հերթապահության համար ստանում էին 17 հազար 500 դրամ, իսկ կորոնավիրուսի դեմ իրականացվող աշխատանքների դիմաց պետք է կրկնակի վճարվեին՝ 35 հազարական դրամ, սակայն ապրիլ ամսին նրանց վճարել են ընդամենը 30 հազար դրամ, բժիշկներին՝ 40 հազար»։

Մանրամասները՝ թերթի համարում։