«Կա՛մ այն ժամանակ են կեղծել, կա՛մ հիմա են կեղծում». Գայանե Աբրահամյան
![]() 346 Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 10:25 ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենամեծ զավեշտն այն է, որ մանկապղծության դեմ և մանկապիղծների պատիժները խստացնող կոնվենցիայի դեմ ու դրա իբրև վտանգների մասին այսօր ամենաշատը խոսում են մարդիկ, որոնք որպես այդ տարիների նախարարներ տվել են կոնվենցիայի ստորագրման համար դրական, առանց վերապահումների եզրակացություն՝ նախկին Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյան (պաշտոնավարման ժամկետ՝ 2007- 2010 դեկտեմբեր) և նախկին Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար, այժմ՝ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյան (պաշտոնավարման ժամկետ՝ 2009 մայիս-նոյեմբեր)։ Ոչ միայն տվել են դրական եզրակացություն, ոչ միայն չեն նշել ոչ մի ռիսկ կոնվենցիայից բխող, այլ նաև շեշտել են, որ այն՝ երեխաների սեռական շահագործումից պաշտպանության գործում կարևոր դեր կունենա և կզարգացնի ոլորտը։ Եթե այս մարդիկ հիմա խոսում են ռիսկերից, ապա նշանակում է, որ կա՛մ այն ժամանակ են կեղծել, կա՛մ հիմա են կեղծում և մոլորեցնում, երկու դեպքում էլ շատ վատ է։ Ցավում եմ այս արձանագրումն անելու համար, քանի որ մեծ հարգանք էի տածում Գևորգ Դանիելյանի նկատմամբ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
