Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Էս խմորը դեռ շատ ջուր է քաշելու». Բագրատ Եսայան

«Էս խմորը դեռ շատ ջուր է քաշելու». Բագրատ Եսայան
349
Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 18:35

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ինձ թվում է՝ չարժի շատ անհանգստանալ այսօրվա՝ իր ամբողջության մեջ անմեղսունակ ԱԺ ընդունած օրենքների և կոնվենցիաների համար։ Ի վերջո, ամենապարզ ու հասարակ լուծումը կա՝ հաջորդ Ազգային Ժողովը մի օրենսդրական ակտով չեղյալ կհայտարարի սրանց ընդունած օրենսդրական ակտերի 90%-ը, բացի մի քանիսից։ Համոզված եմ, որ դրանց մեջ է լինելու «Ապօրինի հարստացման մասին» օրենքն ու սրանց մի զգալի մասը պետք է գան ու պատասխան տան՝ որտեղի՞ց իրենց նոր տների, ամառանոցների ու ավտոմեքենաների, ինչպես նաև օտարերկրյա, մանավանդ շվեյցարական բանկերում հաշիվներին նստած գումարները։

Մի խորհուրդ էլ էն մաքսանենգ ծխախոտի մասով՝ դատարան դիմած իմ կումիռ-աներձագին։ Քեզ ինչի՞ է թվում, որ ռուսական հատուկ ծառայություններն էնքան միամիտ են, որ չեն փաստաթղթավորել իրենց ուսումնասիրության արդյունքը, թե ո՞վ է կանգնած էս էշագույն «մախինացիայի» հետևում։ Մի անգամ գրել եմ, էլի եմ ասում՝ էս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»: