Լարսում գտնվող քաղաքացիները վերադարձել են Ռուսաստան. պարզաբանում
![]() 318 Հինգշաբթի, 14 մայիսի, 2020 թ., 15:55 Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։ Ըստ լրատվականի՝ քաղաքացիները փորձել են կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, սակայն լիազոր մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ և տեղեկացել, որ քաղաքացիների մի խումբ 2-3 օր է գտնվում էր ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում, որը, վրացական կողմի պնդմամբ, խաթարում էր անցակետի բնականոն աշխատանքը։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել են ՀՀ քաղաքացիներին չգնալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Վերին Լարսի չեզոք գոտում գտնվող քաղաքացիներին ևս հորդորվել է ետ վերադառնալ ՌԴ տարածք և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։ Ինչ վերաբերվում է Վրաստանում ՀՀ դեսպանության անգործությանը՝ տեղեկացանք, որ դեսպանատան դիվանագետները եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց փոխանցելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։ Վրացական կողմը՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո, վերջնաժամկետ է տվել քաղաքացիներին՝ լքելու տարածքը, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։ Հավելենք նաև, որ դեսպանատան աշխատակիցն այսօր գիշեր՝ ժամը երկուսին, կապ է հաստատել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, որոնք նշել են, որ ետ են վերադարձել Ռուսաստան։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
