«20 քմ տարածք ունեցող խանութում չի թույլատրվելու 2 հոգուց ավելի հաճախորդի գտնվելը». Վարոս Սիմոնյան

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ պարետի սահմանած անվտանգության կանոններին: Խոսելով առևտրի կենտրոններում խստացված կանոններից՝ նշեց, որ առանց պաշտպանիչ դիմակի և ձեռնոցի չի թույլատրվելու մուտք գործել առևտրի կենտրոններ: Ավելին՝ 20 քմ տարածք ունեցող առևտրի կենտրոնում կամ խանութում չի թույլատրվելու 2 հոգուց ավելի հաճախորդի գտնվելը:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մայիսի 18-ից 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում՝ միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն:
Նշենք նաև, որ Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը։ Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։ Տուգանքի չափն սկսվում է մոտավորապես 100 հազար դրամից:
Մանրամասները՝ տեսանյութում:

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
1800:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
40Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
44Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
107Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
53Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
58Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
63Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
57Երեկ, 20:54