«Մարդկային գործոնը չեմ բացառում, բայց պետք է իրականացվի համապատասխան փորձաքննություն». Ազգային գրադարանի տնօրեն
![]() 296 Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 15:15 «Կորուստների չափի մասին տեղեկատվություն չենք կարող հրապարակել, դա կգնահատվի համապատասխան փորձաքննությունից հետո, բայց հստակ կարող ենք ասել, որ թվայնացված ամբողջ նյութը, ողջ բազան առանձին կրիչներով արխիվացված, պահված են»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը՝ անդրադառնալով թվայնացված արխիվի նյութերի կորստի վերաբերյալ հարցին: Նրա խոսքով՝ դատելով սերվերային սարքերի արտաքին տեսքից և ելնելով մասնագետների զննումից, կարող են ասել, որ այդ ամբողջ ինֆորմացիան կարող է պահպանված լինել նաև սերվերներում: Ըստ տնօրենի՝ գրադարանում թվայնացված էին մինչև 20-րդ դարի նյութերը: Ազգային գրադարանի ղեկավարությունը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը. պետք է համապատասխան փորձաքննություն կատարվի պարզելու՝ մարդկային միջամտությո՞ւն է եղել, թե՞ պատճառը տեխնածին է: Հարցին՝ մարդկային գործոնը բացառո՞ւմ է, Հ. Սարիբեկյանն ասաց, որ ոչինչ չի բացառում: Հիշեցնենք, նախօրեին Հայաստանի ազգային գրադարանը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Արտակարգ դրության պայմաններում գրադարանն աշխատել է միայն առցանց, իսկ սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
