«Հանրաքվեի անցկացումից հրաժարումը վկայում է երկու բանի մասին»․ Գոհար Մելոյան
![]() 323 Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 10:00 Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաստատվեց այն հիմնավոր ենթադրությունը, որ գործող իշխանությունը վերջնականորեն հրաժարվել է սահմանադրական նորմերի խախտմամբ հաստատված հանրաքվեն անցկանցելու գաղափարից և փոխարենը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների լիազորություններն Ազգային ժողովի միջոցով դադարեցնելու տարբերակը։ Հանրաքվեի չեղարկումը արդարացվում է նոր կորոնավիրուս վարակի տարածման կանխարգելմամբ։ Այդ դեպքում հարց է ծագում, թե որքանով է հիմնավոր վարակով պայմանավորված հանրաքվեի չեղարկումը, երբ զուգահեռաբար բացվում են մանկապարտեզները, առևտրի կենտրոնները, թույլատրվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, մի խոսքով՝ վերացվում է մարդկային կուտակումները կանխարգելող սահմանափակումների հիմնական մասը։ Պատասխանն ակնհայտ է։ Ինչևէ, հանրաքվեի անցկացումից հրաժարումը վկայում է՝ Գիտակցելով, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից միանձնյա կերպով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն առերևույթ պարունակում է սահմանադրական կարգի տապալման կամ իշխանության յուրացման հանցակազմի հատկանիշներ՝ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ նշված հարցի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։ Վենետիկի հանձնաժողովին առաջադրված հարցերը, ըստ էության, երեքն են, որոնցից միայն երկուսն են կարծես թե վերաբերում Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման հարցին։ Կարելի է ենթադրել, որ նշված երկու հարցերը հետևյալն են. Համոզված եմ, որ իրավական համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունը համակարծիք է, որ նշված երկու հարցերի պատասխանները բացասական են, և հակառակն ուղղակիորեն հակասում է իրավունքի գերակայության, որոշակիության, դատավորների անփոփոխելիության և հետադարձ ուժի արգելքի սահմանադրական սկզբունքներին։ Վերոնշյալ հարցերն արդեն իսկ ընդգրվել են Վենետիկի հանձաժողովի օրակարգում, և դրանց վերաբերյալ խորհրդատվական կարծիքը կտրամադրվի սույն թվականի հունիսին սպասվելիք Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում։ Հետևաբար, Սահմանադրական դատարանի մասով իշխանությունների հաջորդ քայլին պետք է սպասել քառասուն օր հետո մոտ մեկ ամսից, երբ կհրապարակվի վերոնշված հարցերի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
