«Քննիչները ջանք չեն խնայում, որ Ռուբեն Հայրապետյանի որդին դառնա մեղադրյալ». Ամրամ Մակինյան
![]() 366 Կիրակի, 17 մայիսի, 2020 թ., 14:35 Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեղադրյալը՝ տուժող, տուժողը՝ մեղադրյալ... Ահա թե ինչպես են կախարդական փայտիկի օգնությամբ դատավարական կարգավիճակները փոփոխության ենթարկվում... Քննչական կոմիտեի «հատկապես կարևոր գործեր» քննող քննիչները ջանք չեն խնայում, որ հանցագործությունից տուժած Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանը դառնա մեղադրյալ, իսկ իրական մեղադրյալը՝ տուժող... Ինչումն է հարցը... Տարիներ առաջ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրենն առանց նրա գիտության և թույլտվության՝ խարդախությամբ, ընկերության անվամբ ստացել է տասնյակ միլիոնների հասնող վարկ, գումարը կանխիկացրել և ծախսել անձնական կարիքների համար... Պարզ մի իրավիճակ... Եվ հիմա, փոխարենը «հատկապես կարևոր գործերով» զբաղվող քննիչները քննեն այդ փաստը և իրերն իրենց անուններով կոչեն, գնահատական տան առերևույթ հանցանքի կատարմանը, միջոցներ ձեռնարկեն արտերկրում գտնվող մեղադրյալին ՀՀ վերադարձնելու և արդարադատության առջև կանգնեցնելու համար, լծվել են հայտնի պերսոնաժի հատկապես կարևոր իղձերի իրականացմանը՝ ամեն գնով Ռուբեն Հայրապետյանից վրեժ լուծելուն... Նոր բան ասած չեմ լինի, երբ փաստեմ, որ դարերի պատմություն ունեցող մեր գեներում երբևէ չի եղել ծնողի նկատմամբ ունեցած քենը որդուց հանելու մոլուցքը... Երևի նոր ժամանակների ներքո ոմանց գենն էլ է փոխվել... Օ՜ մարդիկ, օ՜ ժամանակներ... Առողջ եղեք...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
