«Ադրբեջանի քարոզչության դեմ պայքարած մարդուն ո՞նց կարա Ստյոպան նեղի». Անժելա Էլիբեգովա
![]() 472 Կիրակի, 17 մայիսի, 2020 թ., 20:00 Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, ով գրեց, զանգեց, աջակցեց։ Հատկապես իմ հայացքները չկիսող մարդկանց։ Դուք կյանք եք: Հիմնականում ասում են՝ «գիտենք, որ չես նեղվում, բայց իմացի, որ քո հետ ենք»։ Իսկապես, տասնամյակից ավել Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարած մարդուն ո՞նց կարա Ստյոպան նեղի կամ հունից հանի: Բայց ինչքան ծանոթ-անծանոթ մարդ կանգնեց թիկունքիս, դա շատ մտածելու տեղիք տվեց։ Իրական մարդիկ ֆեյքերի դեմ։ Դա իմ կյանքի ձեռքբերումն ա։ Իմ մասնագիտական ոլորտում կատարված աշխատանքը ես չէ, որ պիտի գնահատեմ։ Ամեն դեպքում ծառայել եմ ու ծառայում եմ հայրենիքին կարողություններիս ու ունակություններիս չափով։ Ու շարունակելու եմ անկախ կարգավիճակից։ Իսկ ինչ վերաբերում ա մեղադրանքներին, ես պահանջում եմ, որ Ստյոպան դրանք իրավական ճանապարհով ապացուցի։ Սկսած ինձ վերագրվող ֆեյքեր քշելուց, վերջացրած «լափած փողերով»։ Պահանջում եմ։ Ես իմ կենսագրության մեջ որևէ բանից ամաչելու կամ թաքցնելու չունեմ։ Ինչ վերաբերում ա անձնական վիրավորանքին, դա հիմնական իմ հանդեպ կիրառվող թեմաներն են՝ ավելորդ քաշս, ազգանունս ու կին լինելս։ Ինձ իմ արտաքինը դուր ա գալիս, իսկապես։ Ես ինքնաբավ մարդ եմ, բարդույթներ դրա հետ կապված չունեմ։ Ազգանունս էլ ա իմս ու չէ, չեմ փոխելու։ Ինչ վերաբերում ա կին լինելուն, ինչպես տեսանք, շատ տղամարդկանցից ավելի տղամարդ կանայք էլ կան»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
