Ավելի քան 110 երկիր միացել է Ավստրալիայի կոչին՝ հետաքննել համավարակի պատճառները

2103
Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 17:25
Ավելի քան 110 երկիր միացել է Ավստրալիայի կոչին՝ հետաքննել ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառներն ու հանգամանքները։ Այս մասին այսօր հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը, գրում է The Australian-ն։
Նախարարը նշել է, որ «աշխարհը ցանկանում է պատասխաններ ստանալ համաճարակի պատճառած ճգնաժամի հանգամանքների վերաբերյալ, որոնք հետագայում թույլ կտան խուսափել նմանատիպ աղետներից»:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հավելել է, որ հետաքննությունը նպատակ չունի մեղադրել որևէ երկրի:
Հետաքննության անցկացման առաջարկին միացել են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ԵՄ անդամ բոլոր 27 երկրները: Ավելի ուշ կոչին միացել են նաև աֆրիկյան մի շարք երկրներ․ ընդհանուր թիվը հասել է 116-ի:

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
26228.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
30828.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
69523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83021.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
87419.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
101017.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
232816.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
227516.10.2026, 20:48