Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրենին
![]() 487 Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 15:10 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Արսեն Թորոսյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ Հայցը մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Դատական հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել Նունե Ավանեսյանի (Ֆեյսբուքում գրանցված է որպես Նունե Ներսիսյան) 25.04.2020 թվականի ֆեսբուքյան գրառումը, որտեղ վերջինը նշել է. «Միայն մի բան կարող եմ ասել, Թորոսյա՛ն, բավական է ազգիս խաբես, բավակա՛ն է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերի՛ք է, հիշիր մուլտֆիլմը՝ «Золотая антилопа»-ն, և պատկերացրու ավարտդ»: Ավանեսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ գրել է. «Նոր իմացա, որ Թորոսյանն ինձ դատի է տվել: Թորոսյանը հայտարարել է, որ կեղծ լուրեր տարածողների անունները կփոխանցի իրավապահներին: Հիմա այս խելոքը որոշել է, որ ես կեղծ լուրեր եմ տարածում: Նաև պահանջ է ներկայացրել զրպարտության՝ գումարների և մահերի հետ կապված: Չնայած ասեմ, որ ինքս դեռ այդ մասին ծանուցում չեմ ստացել, բայց արդեն datalex համակարգում տեղադրված է: Պահանջը ներկայացնելուց մարդ պետք է իրական փաստեր ունենա: Ամբողջ լրատվությունը ողողված է իրարամերժ տեղեկություններով: Բազմաթիվ հանրաճանաչ և վաստակ ունեցող պրոֆեսորներ, ակադեմիկներ պնդում և հայտարարում են կեղծ պանդեմիայի մասին: Բավականին շատ ինֆորմացիա կա COVID-19-ից մահացության բարձր տոկոսի մասին: Ճիշտ այդքան և մի բան էլ ավել ինֆորմացիա և պաշտոնական տվյալներ կան, որ տարեկան միջին մահացությունը չի աճել։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
