«Չի բացառվում, որ Բաքվի բռնապետն անկառավարելի ապստամբական պատերազմ ստանա իր երկրի ներսում». Վարդան Ոսկանյան
![]() 299 Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 06:15 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձ է կատարում լայնածավալ զորավարժություններով և պատերազմի սպառնալիքներով հոգեբանորեն ազդել նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բնակչության վրա՝ իբր ի ցույց դնելով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ողջ ռազմական ներուժը։ Կարծում եմ՝ հոգեբանական ազդեցության թիրախները, սակայն, սխալ են ընտրված, որովհետև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ արկածախնդրության գնալու պարագայում չի բացառվում, որ Բաքվի բռնապետը կարող է անկառավարելի ապստամբական պատերազմ ստանալ հենց իր երկրի ներսում՝ ի դեմս շիա հավատացյալների և թալիշական շարժման։ Այս առումով Բաքվի բռնապետական վարչակարգի այն պնդումը, թե հաջորդ պատերազմը նման չի լինելու նախորդին, լիովին ճշմարտացի է, քանզի Բաքվի վրա կարող են շարժվել, պատկերավոր ասած, ոչ թե հայկական դրոշ պարզած զորամիավորումները, այլ շիայական և թալիշական դրոշների տակ միավորված նարդարանյան և լենքորանյան ապստամբները»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
