«Եթե երեխայի ծնունդը ձեր համար վատ լուր է, ապա դուք չունեք արժեքներ». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ չեմ, թե օգտատիրոջ անունն իրական է, բայց պարտադիր է պարզել, թե ո՞վ է կանգնած նման մտքի, բառերի, վերաբերմունքի հետևում:
Այս մոտեցումն անարգանք է ոչ միայն կնոջ, մոր, երեխայի, ընտանեկան արժեքների հանդեպ, այլ յուրաքանչյուրիս:
Եթե երեխայի ծնունդը ձեր համար վատ լուր է, ապա դուք չունեք արժեքներ: Դուք կարող եք չսիրել ցանկացածին, դուք կարող եք չընդունել յուրաքանչյուրի գործունեությունը, կարող եք քննադատել, բայց չարանալ երեխայի նկատմամբ, այն էլ րոպեներ առաջ ծնված, դա բարբարոսություն է:
Սիրելի 191 ընկերներ, ձեզ հատուկ խնդրանք. հեռացրե՛ք այս մարդուն ձեր ընկերներից, քանի որ երբեք չեմ ուզենա ձեր աչքը երկրորդ անգամ տեսնի նման միտք, նման վերաբերմունք, նման չարություն:
Մեկը ծաղրում է կնոջը, մյուսը՝ ատում, մեկը՝ սպառնում, մյուսը՝ ծեծում, իսկ որքա՜ն սիրող, հարգող, ընդունող և գնահատողներ կան, որոնք նման սրիկաների պատճառով ընդհանրանում և թիրախավորվում են: Սա կոշտ բռնություն է հասարակության նկատմամբ և հուսով եմ՝ անհետևանք չի մնա:
Իսկ Տաթևիկին ցանկանում եմ երջանիկ մայրություն, բալիկին՝ անհոգ մանկություն: Տաթևիկ ջան, հուսով եմ՝ յոթ որդով սեղան կնստես, որ էս տեսակներին սովորեցնես, թե ինչ ասել է ընտանիք, հայ ընտանիք, լավ մայր և երջանիկ երեխաներ»:

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
4520:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
17318:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
11610:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
26809:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
11208:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
15000:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
129Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
124Երեկ, 23:12