Թուրքիան 7 անգամ կրճատել է ռուսական գազի ներկրումը

Մարտի վերջի տվյալներով՝ Թուրքիայում ռուսական գազի մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկել են 7 անգամ՝ 1,418 միլիարդից հասնելով 210 միլիոն խորանարդ մետրի, գրում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության (ФТС) տվյալները:
2018-ի համեմատ գազի մատակարարման ծավալը նվազել է 14 անգամ: Թուրքիան, որը նախկինում զբաղեցնում էր «Газпром» ընկերության խոշոր գնորդների 2-րդ տեղը, այժմ ավելի քիչ գազ է գնում, քան Լիտվան:
Թուրքիային հարկավոր չէր ռուսական գազը՝ հեղուկ բնական գազի մատակարարման կտրուկ աճի պատճառով: 2019 թ.-ի դեկտեմբերին Botas պետական գազային ընկերությունը մինչև մարտ ամիսը ձեռք էր բերել 30 խմբաքանակ, իսկ ավելի վաղ՝ 70 խմբաքանակ՝ 2020-2023 թվականների առաքումով:
Ընդհանուր առմամբ՝ թուրքական ընկերությունները 2019 թվականին ներմուծել են 9,1 միլիոն տոննա հեղուկ բնական գազ, հիմնականում առաքումներ են իրականացրել Ալժիրից, Քաթարից, Նիգերիայից և ԱՄՆ-ից:

«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
14101:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
191Երեկ, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
36622.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
70719.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
67119.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
262516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
185915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
94414.11.2026, 09:18